Նիկոլը ոչ մայն վարչապետ է, նա նաև Հայրապետ է, Սահմանադիր դատարան, Ազգային ժողով, ընտրող, ընտրվող, դատախազ, քննիչ, դատարան, դատավոր ... Բոլորը իր համար կամակատար են, եթե ոչ` վնգստացող շներ...
Ի՞նչ կլինի, եթե կաթողիկոս փոխվի: Մենք ավելի լա՞վ կապրենք: Թոշակներն ու աշխատավարձե՞րը կբարձրանան: Օկուպացված տարածքները և ռազմագերիները կվերադարձվե՞ն: Կմտնենք ՆԱՏՕ և Եվրամիությու՞ն: Աստծուն ավելի շա՞տ կհավատանք: Էլ ի՞նչ ասեմ...
Հերթական խորհրդարանական ընտրություններում իշխանությունների դաշնակիցները` գիտակցված կամ առանց գիտակցելու, նրանք են, ովքեր ունենալով առավելագույնը 0-ից մինչեւ 2 տոկոս ձայներ ստանալու հավակնություն, այնուամենայնիվ որոշում են մասնակցել ընտրություններին...
«Արցախը վաղուց էր հանձնված» թեզը վերջին տարիներին վերածվել է իշխանության կողմից համակարգված կերպով շրջանառվող քաղաքական խոսույթի առանցքային բաղադրիչներից մեկի...
Ռուսաստանը «վատ ու անհուսալի» դաշնակից ու բարեկամ է, բայց հայ ժողովուրդն ու Հայաստանը երեքհազարամյա պատմության ընթացքում ավելի լավ դաշնակից ու բարեկամ դեռ չեն ունեցել...
Մեր ժողովրդին սպառնացող ամենամեծ չարիքը կառավարման համակարգում, իշխանական վերնախավում, կուսակցություններում ծվարած, բույն դրած գորշությունն ու միջակությունն է...
Այսօր՝ Հայկական բանակի 34-րդ տարեդարձին, պարտադիր է ոչ միայն շնորհավորական ձևականությունների մասին խոսելը, այլև առաջին հերթին՝ ազնիվ ու դառը գնահատական տալ այն ճանապարհին, որով բանակը անցել է վերջին տարիներին...
Ըստ էության, հունվարի 27-ը արհեստականորեն հորինած հիշատակի օր է, որը ոչ մի խորհրդանշական բան իր մեջ չի պարունակում, ավելին, այն ամբողջովին ոչնչացնում է հաջորդ օրը նշվող Բանակի օրվա արժեքը՝ հերթական անգամ հայ մարդու մոտ ստեղծելով արժեքաբանական հերթական բարդույթը...
Երրորդ տարբերակն էլ կա. ի տարբերություն նախորդ երկուսի, Ռուսաստանը, չնչին հավանականությամ, կարող է պարտվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չլինի իր խոսքի տերը՝ մի՞թե մեզ պետք է աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստան, և անհրաժեշտության դեպքում չդիմի միջուկային սպառազինության կիրառման...
Ադրբեջանը լրջորեն մոբիլիզացրել է իր ողջ կարողությունները՝ պետական, լոբբիստական, սփյուռք, օլիգարխիա, երրորդ երկրների հետ դիվանագիտական խողովակներ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին ընդունված Ազատության Աջակցության Ակտի 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում օրենքով չեղարկելու ուղղությամբ...
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...